Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարելու նպատակով, այնպես էլ ընթացիկ/սեզոնային աշխատանքների նպատակով:
ՀՀ ֆերմերային տնտեսությունների զարգացումը խթանելու նպատակով Ընկերությունը սահմանում է վարկի մարուների ճկուն ժամանակացույցեր՝ մայր գումարի սեզոնային վճարումների հնարավորությամբ:
Վարկի արժույթը | ՀՀ դրամ |
Վարկի գումարը | 300,000 - 10,000,000 |
Վարկի ժամկետը | 6 - 60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույքը | 12 - 24 % |
Տրամադրման եղանակը | անկանխիկ եղանակով` փոխանցելով հաճախորդի բանկային հաշվին կամ տրամադրելով բանկային չեկ |
Վարկի տրամադրման միանվագ վճար | չի կիռառվում |
Վարկի սպասարկման ամսական վճար | 0.2%` վարկի գումարի մնացորդի նկատմամբ |
Վարկի մարման գրաֆիկ | կիրառվում է վարկի մարումների ճկուն ժամանակացույց` հարմարեցված հաճախորդի դրամական հոսքերին |
Վաղաժամկետ մարման տույժ (կիրառվում է 5 մլն ՀՀ դրամից բարձր վարկերի դեպքում) | վարկային պայմանագրի գործողության առաջին տարում յուրաքանչյուր վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է մարվող գումարի 1 % տույժ |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | միանվագ 2,000 ՀՀ դրամ |
Տույժեր և տուգանքներ | Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,12% Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,12% |
Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը` Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում | Մինչև 3 աշխատանքային օր |
Վարկիապահովությունը | Երաշխավորություն և/կամ գրավ |
Այն գյուղատնտեսական վարկերը, որոնց գումարը չի գերազանցում 2,000,000 ՀՀ դրամը կարող են տրամադրվել միայն երաշխավորությամբ, ընդ որում`
2,000,000 ՀՀ դրամից ավել գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են բացառապես գրավի առկայությամբ: Ընդ որում` անշարժ գույքի ապահովությամբ վարկերի պարագայում վարկի գումարի և գրավի գույքի իրացվելի արժեքի հարաբերակցությունը պետք է կազմի առնվազն 80%, իսկ շարժական գույքի պարագայում` 60%:
Վարկառու, ֆիզիկական անձ
Վարկառու, իրավաբանական անձ
Երաշխավոր
Գրավի առկայության դեպքում անհարժեշտ փաստաթղթեր
Ուշադրություն` ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Ուշադրություն` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ուշադրություն` ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Ուշադրություն` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Ուշադրություն` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի հաճախորդ, տարեկան անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հայտարարվում է ֆինանսական կազմակերպության կողմից և որի հիման վրա հաշվարկվում են վարկառուի կողմից վճարվելիք տոկոսագումարների չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կլինի տարեկան անվանական տոկոսադրույքը, եթե վերջինս իր մեջ ներառեր վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը
![]() |
որտեղ՝
i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի (վարկառուի) վարկավորման ընհդանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսադրույքով, և որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում,
A - տրամադրվող վարկի պայմանագրիային գումարն է (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).
n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.
Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով:
Վարկի տոկոսագումարի հաշվարկման օրինակ
![]() | Ուշադրություն՝ «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: |