«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ընկերության կանոնադրությամբ վերապահված են ժողովի բացառիկ իրավասությանը:
Խորհրդի նախագահ
Մանվել Ջոն Բաբկենի Վարդանյան
Ծնվել է 08.03.1973 թվականին:
1996 թվականին ավարտել է ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանը և ստացել բիզնեսի կառավարման գիտական աստիճան` մասնագիտանալով հաշվապահության ոլորտում:
1995-2010 թվականներին, աուդիտոր և խորհրդատուից մինչև ծրագրի ավագ մենեջեր և տնօրեն, աշխատել է տրանսնացիոնալ ընկերություններում, այդ թվում՝ PricewaterhouseCoopers LLP, IBM Business Consulting Services, Bankworld Incorporated and Emerging Markets Group (նախկինում Deloitte-ի մաս):
2008-2010 թվականներին եղել է նաև «Արարատ Բանկ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդում, 2010-2020 թվականներին՝ «Մոսկվա Սիթի Բանկի» տնօրենների խորհրդում:
2022 թվականից հանդիսանում է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ:
Խորհրդի անդամ
Արմեն Արթուրի Այունց
Ծնվել է 20.05.1971 թվականին:
1993 թվականին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի մասնագիտություն: 1995 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ ստանալով Քաղաքական գիտության և միջազգային գործերի մագիստրոսի աստիճան։ Ավելի քան քսան տարի աշխատել է ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններում որպես ծրագրերի ղեկավար։ Ներկայումս հանդիսանում է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսավարչական և գործառնությունների տնօրենը։
2020-22 թվականներին եղել է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ, իսկ 2022 թվականից` «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:
Խորհրդի անդամ
Մերի Աշոտի Նիկողոսյան
Ծնվել է 01.01.1976 թվականին:
1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով սոցիոլոգի մասնագիտություն: 2000 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ ստանալով Քաղաքագետ/միջազգայնագետ մագիստրոսի աստիճան։ Ավելի քան քսան տարի աշխատել է ՀՀ ոչ պետական կազմակերպություններում որպես ղեկավար և ծրագրերի տնօրեն։ 1998թ-ից սկսած հանդիսանում է «ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն։
2020 թվականից հանդիսանում է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:
Խորհրդի անդամ
Էդգար Վարազդատի Գալստյան
Ծնվել է 10.12.1974 թվականին:
1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով տնտեսագետի մասնագիտություն: Ավելի քան քսան տարի աշխատել է ՀՀ ֆինանսական համակարգում։ 2009թ-ից սկսած հանդիսանում է «Անիվ» ՈւՎԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
2020 թվականից հանդիսանում է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ:
Խորհրդի անդամ
Կարեն Հովհաննիսյան
Ծնվել է 25.08.1975թ.
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (Երևան) ֆինանսահաշվապահական ֆակուլտետը` տնտեսագետի որակավորմամբ (1997թ): Սկսելով գործունեությունը 1995թ-ից՝ այժմ նա միջազգային և տեղական բիզնես նախաձեռնություններում ֆինանսական կառավարման և առաջնորդության փորձով արհեստավարժ ղեկավար է: 2022 թվականից նա International Business Initiatives Corp-ի (USAID կապալառու-Երևան, Հայաստան) ֆինանսական և գործառնական ղեկավարն է:
2024թ-ից հանդիսանում է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ։
Խորհրդի անդամ
Կեվորկ Քահանյան
Ծնվել է 27.10.1963 թվականին:
1988 թվականին ավարտել է Վառնայի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը (Բուլղարիա)` ստանալով ճարտարագետի որակավորում, 2000 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Բիզնես դպրոցը (Մեծ Բրիտանիա)` ստանալով Բիզնես կառավարչի որակավորում: 2016թ-ից հանդիսանում է IntelCap GmbH (Շվեյցարիա) գործադիր տնօրեն – գործընկեր։
2024 թվականից հանդիսանում է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամ: