Credit Concept Credit Concept
  • +374 12 270-270
  • info@creditconcept.am
  • Մեր մասին
    • Առաքելություն և Տեսլական
    • Նշանակալից մասնակիցներ
    • Կառավարում
      • Խորհուրդ
      • Ղեկավարներ
    • Կառուցվածք
    • Պաշ․ Փաստաթղթեր
      • Կանոնադրություն
      • Գրանցման վկայական
      • Լիցենզիա
      • Սակագներ
    • Վարվելակերպի և Էթիկայի կանոններ
  • Ծառայություններ
    • Սպառողական վարկ
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր սուբսիդավորմամբ
    • Առևտրային վարկեր
  • Նորություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Հաշվետվություններ
  • Կապ
  • Հայերեն
  • English
  • 12.12.2020

Համգործակցություն ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների տեղաբաշխման նպատակով

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գյուղատնտեսության ոլորտում վարկային ներդրումներն ավելացնելու նպատակով համագործակցության հիմքեր է դնում շուկայում առկա հասանելի միջոցների ներգրավման և տեղաբաշխման համար:

Ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել ՀՀ Էկոնոմիկային նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի հետ, որի շրջանակներում տեղաբաշխելու է ՀՄՀ Հայաստան «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցները:

Ծրագրի շահառուներ են համարվում այն ֆիզիկական և իրավաբանական (պետական մասնակցություն չունեցող) անձինք, անհատ ձեռնարկատերերը և այլ ոչ պետական կազմակերպությունները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական ուղղվախության գործունեությամբ: Համագործակցության արդյունքում «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաճախորդները կարող են վարկեր ստանալ 2-7 տարի մարման ժամկետով և առավելագույնը 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հետևելով իր առաքելությանն ու հիմնարար արժեքներին պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել վարկային պրոդուկտներ, որոնք զգալիորեն կբարձրացնեն հաճախորդների կյանքի որակը և կխթանեն ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը։ ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների առկայությունն էլ ավելի է բարձրացնում Ընկերության հնարավորությունները իրագործել իր հիմանական առաքելությունը:

Search

Նորություններ

  • Համգործակցություն ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների տեղաբաշխման նպատակով
  • Մասնակցություն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրին
  • «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրեց իր առաջին վարկը
info@creditconcept.am Գրեք մեզ
+374 12 270-270 Զանգահարեք մեզ
ՀՀ, Երևան, Արզումանյան 16/7 Մեր հասցեն է
Copyright 2021 Digimpact, All rights reserved.