![]() | Գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Ռաֆիկի Պետրոսյան Ծնվել է 27.08.1971 թվականին |
1993 թվականին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի մասնագիտություն: 2016 թվականին ավարտել է Ամերիկայի Բանկիրների Ասոցիացիայի Ստոնիերի Բարձրագույն Բանկային Դպրոցը։ Ավելի քան քսաներկու տարի աշխատել է ՀՀ ֆինանսական համակարգում:
2020 թվականին հիմնել է «Կերդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն և հանդիսանում է վերջինիս համահիմնադիր/գլխավոր գործադիր տնօրենը:
![]() | Գլխավոր հաշվապահ Անդրանիկ Արամայիսի Մոսինյան Ծնվել է 02.10.1974 թվականին |
1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով ֆինանսներ և վարկ մասնագիտությունը: Ավելի քան քսաներկու տարի աշխատել է ՀՀ ֆինանսական համակարգում որպես գլխավոր հաշվապահ և ֆինանսական տնօրեն: «Կերդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հիմնադրման պահից եղել է Ընկերության վերստուգողը:
2021 թվականից հանդիսանում է «Կերդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ:
![]() | Վերստուգող Մեհրի Ղազարյան Ծնվել է 15․05․1989 թվականին |
2012 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով մաթեմատիկական մեթոդներն ու գործառնությունների հետազոտությունը տնտեսագիտության մեջ մասնագիտության մագիստրոսի աստիճան։ Ավելի քան տասներկու տարի աշխատում է ֆինանսական համակարգում՝ պատասխանատու լինելով ռիսկերի կառավարման և վերլուծությունների համար։
2022 թվականից հանդիսանում է «Կերդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերստուգողը։