Բացվել է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ «Էջմիածին» մասնաճյուղը
Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության թվով 2-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը Արմավիրի…
Կարդալ ավելինԲացվել է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ «Արտաշատ» մասնաճյուղը
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության արդեն թվով 3-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը Արարատի մարզում, Արտաշատ համայնքում։ Ինչպես և նախորդ մասնաճյուղերը բացելիս, «Արտաշատ» մասնաճյուղով ևս «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահաստատում է իր հավատարմությունը` ՀՀ ֆինանսական շուկայում կայուն դիրք զբաղեցնելուն ուղղված ռազմավարությանը:
Մասնաճյուղը գործելու է ք. Արտաշատ, Երևանյան փ, 5/5 հասցեում:
Ընկերության քայլերը կրկին բխում են իր տեսլականից` նպաստել անհատի կյանքում որակական փոփոխություններին` առաջարկելով կոնցեպտուալ ֆինանսական լուծումներ բիզնեսի զարգացման համար: Արտաշատ համայնքում իր ներկայությամբ «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ավելի մոտ է լինելու և ավելի որակյալ ծառայություններ է մատուցելու համայնքի բնակիչներին և բիզնեներին:
«Արտաշատ» մասնաճյուղի բացմանը ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, ընկերության բաժնետերեր, հաճախորդներ, համագործակցող կառույցներ և հյուրեր:
Ելույթի խոսքում Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը ներկայացրեց Ընկերության անցած ճանապարհը և նախանշեց առաջիկա նպատակներն ու անելիքները, ինչպես նաև ներկայացրեց Արարատի մարզում մասնաճյուղ ունենալու Ընկերության հիմնավորումներն ու տնտեսական նպատակահարմարությունը:
Ելույթի խոսք ունեցան նաև Ընկերության խորհրդի նախագահ Մանվել Վարդանյանը, գործընկերներ և հաճախորդներ:
Ընկերության ակնկալիքն է փոխշահավետ համագործակցության խորացումը մարզի ֆերմերների և բիզնեսների հետ, ինչին միտված են Ընկերության քայլերն ու նախաձեռնությունները:





Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության թվով 2-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը Արմավիրի…
Կարդալ ավելին
«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող ՓՄՁ-ների կարիքներին ընդառաջ համագործակցության նոր հիմքեր է դնում…
Կարդալ ավելին
«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գյուղատնտեսության ոլորտում վարկային ներդրումներն ավելացնելու նպատակով համագործակցության հիմքեր է դնում շուկայում առկա հասանելի միջոցների ներգրավման և…
Կարդալ ավելին
«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀ Էկոնոմիկային նախարարության և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի…
Կարդալ ավելին
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրեց իր առաջին վարկը։ Վարկառուն երիտասարդ գործարար Արշակ Հակոբյանն Է, ով գյուղատնտեսական…
Կարդալ ավելին