Բացվել է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ «Էջմիածին» մասնաճյուղը

Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության թվով 2-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը Արմավիրի մարզում, այս անգամ արդեն Էջմիածին համայնքում։ «Էջմիածին» մասնաճյուղի բացումը վկայությունն է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ՀՀ ֆինանսական շուկայում կայուն դիրք զբաղեցնելու որդեգրած ռազմավարության իրականացման:
Մասնաճյուղը գործելու է ք. Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փ, 77 շենք, 6 հասցեում:
Իր ներկայությունն հաստատելով համայնքում «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն նպատակ ունի ավելի մոտ լինելու և ավելի որակյալ ծառայություններ մատուցելու համայնքի բնակիչներին և բիզնեներին: Այսպիսով Ընկերությունը նաև քայլեր է անում իրականացնելու իր տեսլականը` նպաստել անհատի կյանքում որակական փոփոխություններին` առաջարկելով կոնցեպտուալ ֆինանսական լուծումներ բիզնեսի զարգացման համար:
Էջմիածին մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, ընկերության բաժնետերեր, հաճախորդներ, համագործակցող կառույցներ և հյուրեր:
Ելույթի խոսքում Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը ներկայացրեց Ընկերության անցած ճանապարհը և նախանշեց առաջիկա նպատակներն ու անելիքները, ինչպես նաև կարևորեց Արմավիրի մարզում բացված մասնաճյուղի դերն ու կարևորությունը:
Ելույթի խոսք ունեցան նաև Ընկերության խորհրդի նախագահ Մանվել Վարդանյանը, մասնաճյուղի կառավարիչ Տարոն Խոդեդանյանը, գործընկերներ և հաճախորդներ:
Ընկերության ակնկալիքն է փոխշահավետ համագործակցության խորացումը մարզի ֆերմերների և բիզնեսների հետ, ինչին միտված են Ընկերության քայլերն ու նախաձեռնությունները:
