ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ (26-45%): ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՐԿԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԳԱՆՁՎՈՒՄ
| Վարկի արժույթը | ՀՀ դրամ |
| Վարկի գումարը | 150,000 - 5,000,000 |
| Վարկի ժամկետը | 3 - 36 ամիս |
| Տարեկան անվանական տոկոսադրույքը | 20 - 24 % |
| Տարեկան փաստացի տոկոսադրույքը | 25,75 - 37,32 % |
| Տրամադրման եղանակը | անկանխիկ եղանակով` փոխանցելով հաճախորդի բանկային հաշվին |
| Վարկի տրամադրման միանվագ վճար | չի կիռառվում |
| Վարկի սպասարկման ամսական վճար | 0.5%` վարկի գումարի մնացորդի նկատմամբ |
| Վարկի մարման գրաֆիկ | վարկի և տոկոսի հանրագումարի ամսական հավասարաչափ վճարումներ |
| Վարկային հայտի ուսումնասիրության վճար | միանվագ 2,000 ՀՀ դրամ |
| Տույժեր և տուգանքներ | Ժամկետանց վարկի մայր գումարի համար՝ օրական 0,12% Ժամկետանց տոկոսագումարի համար՝ օրական 0,12% |
| Վարկային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը` Վարկառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում | Մինչև 1 աշխատանքային օր |
| Վարկի ապահովությունը | Երաշխավորություն և/կամ գրավ |
Այն վարկերը, որոնց գումարը չի գերազանցում 5,000,000 ՀՀ դրամը կարող են տրամադրվել միայն երաշխավորությամբ, ընդ որում`
Սպառողական վարկերը տրամադրվում են նաև գրավի առկայությամբ: Ընդ որում` անշարժ գույքի ապահովությամբ վարկերի պարագայում վարկի գումարի և գրավի գույքի իրացվելի արժեքի հարաբերակցությունը պետք է կազմի առնվազն 80%, իսկ շարժական գույքի պարագայում` 60%:
ՈւՇԱԴՐՈւՒԹՅՈւՆ
Երաշխավորության դեպքում Վարկատուն պարավորվում է․
Վարկատուն Երաշխավորին պետք է տեղեկացնի, որ երաշխավորության պայմանագրիը կնքելով Երաշխավորը պարտավորվում է իրեն սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ), բոլոր բանկերում սպասարկվող, ընթացիկ, արտարժութային, ավանդային և այլ բանկային հաշիվներին առկա գումարներով կրել սուբսիդար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, համապարտ պատասխանատվություն Վարկատուի առջև՝ Վարկատուի և Վարկառուի միջև վարկային պայմանագրով նախատեսված և Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների (վարկի գումարի, վարկի տոկոսների և վճարումների ուշացման համար նախատեսված տոկոսների և տույժերի գումարների վճարման) կատարման համար:
Երաշխավորը պետք է կարևորի իր վարկային պատմությունը և ընկալի, որ վարկառուի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը կարող է վատթարացնել Երաշխավորի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված վարկերի, տվյալ անձի կողմից տրված երաշխավորությունների գծով։ Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերից։
Վարկառու
Երաշխավոր
Գրավի առկայության դեպքում անհարժեշտ փաստաթղթեր
Ուշադրություն` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Ուշադրություն` ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ուշադրություն` ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Ուշադրություն` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Ուշադրություն` ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն` ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԵԹԵ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՔ «ՎԱՏ» ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ «ՆՍՏԵԼ ԵՎ ՍՊԱՍԵԼ», ՈՐ ԱՆՑՆԻ 5 ՏԱՐԻ, ԵՎ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՔՐՎԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԷ։ ԱՅԴ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՎՈՐ Է. ԲԱՑԱՌԵԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿՕՐՅԱ ՈՒՇԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐ ՀԱՄԱՐՎԵԼ: ԼԻՈՎԻՆ ՄԱՐԵՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ: ԽՈՒՍԱՓԵՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՑ:
Ուշադրություն` ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԽԱԼ ԿԱ. ԻՆՉ ԱՆԵՄ: Դիմեք ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵՄ. Ներկայացրեք գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրո http://www.acra.am էլեկտրոնային հասցեով։
Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի հաճախորդ, տարեկան անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հայտարարվում է ֆինանսական կազմակերպության կողմից և որի հիման վրա հաշվարկվում են վարկառուի կողմից վճարվելիք տոկոսագումարների չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կլինի տարեկան անվանական տոկոսադրույքը, եթե վերջինս իր մեջ ներառեր վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը
![]() |
որտեղ՝
i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի (վարկառուի) վարկավորման ընհդանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսադրույքով, և որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում,
A - տրամադրվող վարկի պայմանագրիային գումարն է (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը).
n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը.
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը.
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը.
Dn-կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով:
Վարկի տոկոսագումարի հաշվարկման օրինակ
![]() | ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ (26-45%): ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ