Credit Concept Credit Concept
  • +374 12 270-270
  • info@creditconcept.am
  • Մեր մասին
    • Առաքելություն և Տեսլական
    • Նշանակալից մասնակիցներ
    • Կառավարում
      • Խորհուրդ
      • Ղեկավարներ
    • Կառուցվածք
    • Պաշ․ Փաստաթղթեր
      • Կանոնադրություն
      • Գրանցման վկայական
      • Լիցենզիա
    • Սակագներ
    • Վարվելակերպի և Էթիկայի կանոններ
  • Ծառայություններ
    • Սպառողական վարկ
    • Գյուղատնտեսական վարկեր
    • Գյուղատնտեսական վարկեր սուբսիդավորմամբ
    • Առևտրային վարկեր
  • Նորություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Հաշվետվություններ
  • Կապ
  • Հայերեն
  • 14.08.2024

Համգործակցություն Եվրոպական Ներդրումային Բանկի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող ՓՄՁ-ների կարիքներին ընդառաջ համագործակցության նոր հիմքեր է դնում վարկային ռեսուրսների ներգրավման համար: Այս նպատակով 26.01.2024թ-ին կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ կենտրոնական բանկի հետ` որը Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» վարկային պայմանագրի միջոցներն է տեղաբաշխում ՀՀ ֆինանսական շուկայում:

Համագործակցության պայմանագրի շրջանակներում Եվրոպական Ներդրումային Բանկի նշված ծրագրային միջոցները հասանելի են դարձել «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ՓՄՁ հանդիսացող հաճախորդների համար, ովքեր ունեն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ, գործունեություն են ծավալում արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում և ունեն ԵՆԲ վարկային ծրագրով սահմանված նպատակներին համահունչ նպատակներ:

«Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հավատարիմ մնալով իր առաքելությանն ու հիմնարար արժեքներին, միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում ջանքեր գործադրելու ԵՆԲ` որպես դոնոր կազմակերպության նպատակի, այն է, Հայաստանի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ նպատակով նպաստավոր պայմաններով ֆինանսավորումն հասանելի դարձնելով իր հաճախորդներին, այդպիսով զգալիորեն բարելավելով հաճախորդների մրցակցային պոտենցիալը նշված ոլորտներում։ Ծրագրի շրջանակներում հաճախորդներին կարող են տրամադրվել վարկեր շուկայական արդի վարկավորման պայմաններից էապես նպաստավոր պայմաններով:

Եվրոպական Ներդրումային Բանկը (EIB), որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը, շարունակում է իր ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում` ֆինանսավորման հատուկ պայմաններ ապահովելով ՀՀ ձեռնարկությունների համար: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկավորվող կազմակերպությունները կարող են ստանալ ֆինանսական առավելություն` օգտվելով ներդրումային ծրագրի արտոնյալ պայմաններից:
Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործող ձեռնարկությունները կարող են օգտվել գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման նպատակով տրամադրվող ֆինանսավորումից հետևյալ պայմաններով.

  • Ֆինանսավորման արժույթ` ՀՀ դրամ
  • Ֆինանսավորման անվանական տոկոսադրույք`11%
  • Ֆինանսավորման ժամկետ` մինչև 90 ամիս և մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով:

Ծրագրից կարող են օգտվել բոլոր այն մասնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250:

Search

Նորություններ

  • Բացվել է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ «Էջմիածին» մասնաճյուղը
  • Համգործակցություն Եվրոպական Ներդրումային Բանկի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում
  • Համգործակցություն ՀՄՀ «Ջրից դեպի Շուկա» Ծրագրի վարկային բաղադրիչի միջոցների տեղաբաշխման նպատակով
  • Մասնակցություն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրին
  • «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրեց իր առաջին վարկը
info@creditconcept.am Գրեք մեզ
+374 12 270-270 Զանգահարեք մեզ
ՀՀ, Երևան, Արզումանյան 16/7 Մեր հասցեն է
Հեղինակային իրավունք 2021 Digimpact, Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Վերջին թարմացումը 05.09.2023թ. 17:05:23