- Վարկը տրամադրվում է հետևյալ նպատակներով`
- վերականգնվող էներգիայի սարքավորումների ձեռքբերում,
- էներգախնայողության միջոցառումների իրականացում,
- էներգախնայող սարքավորումների ձեռք բերում, վերազինում
Ուշադրություն
- Մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որմ կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ուշադրություն՝ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ուշադրություն՝ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Ուշադրություն՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Ուշադրություն՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն՝ ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԵԹԵ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՔ «ՎԱՏ» ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ «ՆՍՏԵԼ ԵՎ ՍՊԱՍԵԼ», ՈՐ ԱՆՑՆԻ 5 ՏԱՐԻ, ԵՎ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՔՐՎԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԷ։ ԱՅԴ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՎՈՐ Է. ԲԱՑԱՌԵԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿՕՐՅԱ ՈՒՇԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐ ՀԱՄԱՐՎԵԼ: ԼԻՈՎԻՆ ՄԱՐԵՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ: ԽՈՒՍԱՓԵՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՑ:
Ուշադրություն՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
Ուշադրություն՝ Տարեկան անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հայտարարվում է ֆինանսական կազմակերպության կողմից և որի հիման վրա հաշվարկվում են վարկառուի կողմից վճարվելիք տոկոսագումարների չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կլինի տարեկան անվանական տոկոսադրույքը, եթե վերջինս իր մեջ ներառեր վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները:
ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
Ուշադրություն` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ Դուք ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Ընկերությունը Ձեզ SMS հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ, իսկ վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
- Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին, ինչպես նաև Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
- Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերից։