«Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն կառավարվում է փորձառու մասնագետների կողմից։ Ընկերության տարբեր ստորաբաժանումների գործառնությունները կազմակերպվում են՝ համաձայն ՀՀ օրենսդրության և «Կրեդիտ կոնցեպտի» արժեհամակարգի։ Ընկերության ղեկավարները ապահովում են՝ հարթ գործառնություններ և արդյունավետ կառավարում։
Գլխավոր գործադիր տնօրեն
Ծնվել է 27.08.1971 թվականին։ Երևանի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի շրջանավարտ է՝ տնտեսագետի որակավորմամբ։
2016 թվականին ավարտել է Ամերիկայի Բանկիրների Ասոցիացիայի Ստոնիերի Բարձրագույն Բանկային Դպրոցը։
Ավելի քան 22 տարի աշխատել է ՀՀ ֆինանսական համակարգում։
2020 թվականին հիմնել է «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն և ընկերության համահիմնադիր/գլխավոր գործադիր տնօրենն է։
Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 12.05.1982 թվականին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է՝ արժեթղթերի շուկայի վերլուծության և կառավարման մասնագիտացմամբ։
2011 թվականին ավարտել է «Հաշվապահությոն ուսուցման միջազգային կենտրոն հիմնադրամը»՝ ստանալով հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունը։
2019 թվականից ACCA ուսանող է։
Ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ ֆինանսական ոլորտում՝ որպես հաշվապահ և գլխավոր հաշվապահ։
2020 թվականից «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահն է։
Վերստուգող
Ծնվել է 15.05.1989 թվականին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է՝ մաթեմատիկական մեթոդներն ու գործառնությունների հետազոտությունը տնտեսագիտության մեջ մասնագիտության մագիստրոսի աստիճանով։
Ավելի քան 12 տարի աշխատում է ֆինանսական համակարգում՝ պատասխանատու լինելով ռիսկերի կառավարման և վերլուծությունների համար։
2022 թվականից «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերստուգող։