Թիմ ռիթրիթ՝ «Կրեդիտ Կոնցեպտ»-ում

20/04/2026

Նորություններ

Թիմ ռիթրիթ՝ «Կրեդիտ Կոնցեպտ»-ում

Սույն թվականի փետրվարի 28-ին «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՖԲԸ թիմը հավաքվեց թիմային ռիթրիթի՝ նշելու զարգացման նոր փուլի սկիզբը։

Օրը անցավ բաց և անկաշկանդ մթնոլորտում․ անդրադարձանք մեր անցած ճանապարհին, ամփոփեցինք ձեռքբերումները, վերլուծեցինք կուտակված փորձը և փոխանակվեցինք գաղափարներով։ Համատեղ քննարկումների արդյունքում հստակեցրինք զարգացման հիմնական ուղղությունները և ձևավորեցինք առաջիկա շրջանի միասնական տեսլականը։

Սահմանված նպատակներն առավել կառուցվածքային և ընկալելի դարձան ողջ թիմի համար՝ դառնալով ամուր հիմք համակարգված և արդյունավետ առաջընթացի համար։ Ռիթրիթը նաև հնարավորություն տվեց դուրս գալ առօրյա աշխատանքային ռիթմից, վերաիմաստավորել անցած փուլը և վերալիցքավորվել՝ նոր էներգիայով շարունակելու զարգացման ընթացքը։

Միաժամանակ միջոցառումը նպաստեց թիմային կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով ավելի բաց հաղորդակցության և արդյունավետ համագործակցության միջավայր։

Մենք մտնում ենք զարգացման նոր փուլ՝ հստակ տեսլականով, ամուր թիմով և միասնական առաջ շարժվելու պատրաստակամությամբ։

Վերադառնալ նորություններ

Կատեգորիաներ