Կարևոր է իմանալ
- Լիզինգը տրամադրվում է ինչպես անհատներին, այնպես էլ իրավաբանական անձանց և ԱՁ-ներին:
Ուշադրություն՝ ՄԻՆՉԵՎ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ ԼԻԶԻՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ
ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ,
ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԼԻԶԻՆԳԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Ուշադրություն՝ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Ուշադրություն՝ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԼԻԶԻՆԳԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ԼԻԶԻՆԳԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Ուշադրություն՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԶԻՆԳԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Ուշադրություն՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ուշադրություն՝ ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԵԹԵ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՔ «ՎԱՏ» ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ «ՆՍՏԵԼ ԵՎ ՍՊԱՍԵԼ», ՈՐ ԱՆՑՆԻ 5 ՏԱՐԻ, ԵՎ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՔՐՎԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԷ։ ԱՅԴ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՎՈՐ Է. ԲԱՑԱՌԵԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿՕՐՅԱ ՈՒՇԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐ ՀԱՄԱՐՎԵԼ: ԼԻՈՎԻՆ ՄԱՐԵՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ: ԽՈՒՍԱՓԵՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՑ:
Ուշադրություն՝ ԼԻԶԻՆԳԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԼԻԶԻՆԳԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ԼԻԶԻՆԳԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ԼԻԶԻՆԳԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ԼԻԶԻՆԳԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ԼԻԶԻՆԳԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ:
Ուշադրություն՝ Տարեկան անվանական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հայտարարվում է ֆինանսական կազմակերպության կողմից և որի հիման վրա հաշվարկվում են լիզինգառուի կողմից վճարվելիք տոկոսագումարների չափը:
ՈւշադրությունՏարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կլինի տարեկան անվանական տոկոսադրույքը, եթե վերջինս իր մեջ ներառեր լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները:
ՈւշադրությունՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Եթե Լիզինգառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ Դուք ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Ընկերությունը Ձեզ SMS հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ, իսկ վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
- Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն Լիզինգի մնացորդի չափի մասին, ինչպես նաև Լիզինգառուից հետ ստանալու Ձեր կողմից Լիզինգի համար վճարած գումարները, ինչպես նաև Լիզինգառուի փոխարեն կրած այլ վնասները:
- Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Վերջինս հնարավոր է ձևավորել Լիզինգերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։ Վարկային պատմության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.abcfinance.am և www.acra.am կայքերի համապատասխան էջերից։